45-ամյա բուժառուն դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով ձախ անրակի և ենթանրակային շրջանի ցավերից։
Անամնեզում նշում է սրտամկանի ինֆարկտ մոտ մեկ տարի առաջ, կորոնար զարկերակների ստենտավորում։ Զարկերակային հիպերտենզիա՝ II*։ Մոտ 13 տարի առաջ ավտովթարի հետևանքով ստացել է ձախ անրակի, կողոսկրերի և ստորին ծնոտի կոտրվածքներ։
Օբյեկտիվ զննմամբ որևէ առանձնահատկություն չի հայտնաբերվել։ Կատարվել է ՀՏ անգիոգրաֆիա, բրախիոցեֆալ անոթների դուպլեքս սկանավորում, ախտորոշվել է աջ ենթանրակային զարկերակի «կեղծ» անևրիզմա (ենթադրվում է՝ հետտրավմատիկ)։
Հաշվի առնելով անևրիզմայի տեղակայումը և առանձնահատկությունները՝ որոշում է կայացվել կատարել անևրիզմայի ռեզեկցիա և անոթի ամբողջականության վերականգնում անոթային պրոթեզով։
Վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժառուն դուրս է գրվել ստացիոնարից՝ բավարար վիճակով։ Տրվել են ցուցումներ և հետագա հսկողության պլան։
Վիրահատությունն իրականացրել են անոթային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ. Տիգրան Սուլթանյանը, անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռուսլան Պալոյանը, անոթային վիրաբույժ Քնարիկ Բադալյանը և անեսթեզիոլոգ Սասուն Ղազարյանը։